ԽՍՀՄ փլուզումից առաջ թագադրված «օրենքով գող» Սումբատ Թբիլիսսկին գործ է ստացել
Օրենքով գող Սումբատ Աբասովը, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Սումբատ Թբիլիսկի, մեղադրվում է ՌԴ ՔՕ 210.1 հոդվածով («հանցավոր հիերարխիայում բարձրագույն պաշտոն զբաղեցնելը») եւ ուղարկվել է Բելգորոդի քննչական մեկուսարան: Այս մասին հայտնում է «Փրայմ Քրայմ» գործակալությունը ։
Նրա տվյալներով՝ նախօրեին դատարանը կալանավորել է 53-ամյա Աբասովին՝ հիմնվելով Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների եւ Բելգորոդի մարզի նրանց գործընկերների նյութերի վրա: Օրենքով գողը ձերբակալվել է հունիսի 16-ին տարանցիկ գոտում՝ ռուս-ուկրաինական սահմանն ապօրինի հատելու փորձի ժամանակ՝ շրջանցելով սահմանային անցակետը:
Աբասովը ծնունդով Թբիլիսիից եւ ազգությամբ եզդի է։ Օրենքով գողի տիտղոսը նա ստացել է ԽՍՀՄ-ի փլուզումից մեկ տարի առաջ եւ իր կյանքի մեծ մասն անցկացրել է ազատազրկման վայրերում: Աբասովն արդեն հաստատել է քննիչներին իր մոտ «օրենքով գողի» տիտղոսի առկայությունը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...