Ուկրաինայի վարչապետը կոչ է արել կորոնավիրուսի պատճառով սահմանափակել գիշերային ակումբների աշխատանքը
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը տեղական իշխանություններին կոչ է արել սահմանափակել գիշերային ակումբների աշխատանքն ու խիստ հսկողության տակ վերցնել հանրային տրանսպորտի գործունեությունը, պատճառը՝ կորոնավիրուսային իրավիճակն է, հայտնում է РИА Новости-ն:
Տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում վարչապետը տեղեկացրել է, որ երկրում վարակվածության մակարդակն էապես աճել է. 100 հազար բնակչի հաշվարկով ավելի քան 50 վարակակիր կա: Միաժամանակ, մահացությունը կազմում է դեպքերի ընդհանուր թվի 2.6%-ը, ինչը առողջացածների մեծ թվի մասին է վկայում:
Ուկրաինայի առողջապահության նախարարն էլ հավելել է, որ վարակման դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է կարանտինային կանոնների չպահպանմամբ՝ նշելով, որ վարակի տարածման նման տեմպի պայմաններում առողջապահական համակարգը ոչ միայն երկրորդ, այլ նաև՝ երրորդ ալիքին պետք է պատրաստ լինի: «Եթե այժմ իրավիճակը վերահսկողության տակ չառնենք, երկու շաբաթից ավելի վատ վիճակում կհայտնվենք»,-նշել է նախարարը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...