Իսպանիայի կառավարությունը մինչև 1000 եվրո կբաժանի կարիքավոր ընտանիքներին
Իսպանիայի կառավարությունը գործարկել է բնակչության կենսաապահովման ծրագիր, որը հասարակության առավել խոցելի խմբում գտնվողներին նվազագույն եկամտի չափով աջակցություն է տրամադրում, հայտնում է Euronews-ը։
Աղբյուրը մանրամասնում է, որ հունիսի 26-ից սկսած՝ պեության կողմից գումարի տեսքով օգնություն կարող է ստանալ բնակչության առավել խոցելի խավի 255 000 ներկայացուցիչ։ Ամբողջական ծավալով ծրագրի մեկնարկից հետո օժանդակություն ստանալու համար կարող է արդեն 850 000 տնային տնտեսություն կամ 2,3 միլիոն մարդ դիմել։
Նշվում է, որ մեն անձին հասանելիք գումարի նվազագույն չափը կազմելու է 700 եվրո։ Ընտանիքի անդամների թվի աճին զուգահեռ տրամադրվելիք նպաստի չափը նույնպես մեծանալու է, սակայն գումարի առավելագույն սահմանաչափը չի գերազանցելու 1015 եվրոն։ Ծրագրի առաջին շահառուները լինելու են երեխաները:
Հայտնի է, որ Իսպանիան կորոնավիրուսից առավել շատ տուժած եվրոպական երկրներից մեկն է։ Վերջին երկու ամսվա ընթացքում մոտ 100 հազար իսպանական ձեռնարկություն հայտնել է սնանկության մասին: Նշվում է, որ ամենավատ սցենարի դեպքում երկրի ՀՆԱ-ն 2020 թվականին կարող է նվազել 15 տոկոսով։
Հայտնի է, որ համավարակի ավարտից հետո էլ ծրագրի իրականացումը շարունակվելու է։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...