Շոտլանդիայում վտանգավոր առանձնատունը վաճառում են 1 ֆունտով
Շոտլանդիայի Արբրոտ քաղաքից ոչ հեռու վաճառքի է դրվել XIX դարի հին առանձնատուն: Առավելագույն գինը, որով այն աճուրդում կվաճառվի, 1 ֆունտ սթերլինգն է, հայտնում է Daily Record-ը:
Լոտի նման արժեքը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն կյանքի համար վտանգավոր շենք է: Շենքը մտցված է այն օբյեկտների ռեեստրի մեջ, որոնք վթարային վիճակում են եւ վերակառուցման կարիք ունեն: Իրավաբանները խորհուրդ են տալիս աճուրդին մասնակցելուց առաջ դիմել խորհրդատվություն ստանալու:
The Elms առանձնատունը կառուցվել է Կորսարով ընտանիքի համար, որն ուներ ջրաղացներ, եւ կատարում էր հյուրանոցի գործառույթ: Երկրորդ աշխարհամարտից հետո շենքը հատկացվել է մանկատանը: Այն կառուցված է ֆրանսիական գոթական ոճով:
Աճուրդին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչեւ 2020 թվականի հուլիսի 17-ը, առավոտյան 11-ը nationalpropertyauctions.co.uk կայքում: «Այս անշարժ գույքը ապագա տիրոջ համար հոյակապ հնարավորություն է առանձնատանը վերադարձնելու երբեմնի փառքը»,- ասել է կառավարիչ-տնօրեն Մենդի Քուփերը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...