Գիտնականները պարզել են, որ Հայաստանի կանայք վերջին 8.000 տարվա ընթացքում գենետիկ տեսանկյունից չեն փոխվել
Գիտնականները պարզել են, որ Հայաստանի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի կանայք վերջին 8.000 տարվա ընթացքում գենետիկ տեսանկյունից գրեթե չեն փոխվել: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Current Biology ամսագրում, որը կարճ ներկայացնում է Cell Press-ը:
«Մենք չենք կարողացել որևէ փոփոխություն հայտնաբերել կանանց գենոֆոնդում շատ երկար ժամանակահատվածի ընթացքում: Դա չափազանց հետաքրքիր է, քանի որ այդ նույն ժամանակահատվածում տարածաշրջանը բազմաթիվ մշակութային փոփոխություններ է կրել, սակայն այդ փոփոխությունները հավանաբար կապված չեն գենետիկ ազդեցության հետ, առնվազն՝ բնակչության կանանաց հատվածի վրա»,- ասել են աշխատանքի համահեղինակներ՝ Դանիայի բնագիտության թանգարանի գեոգենետիկայի կենտրոնի գիտնականներ Աշոտ Մարգարյանը և Մորտեն Ալենտոֆտը:
Այդ եզրակացություններին փորձագետները հանգել են՝ ուսումնասիրելով Հայաստանից այդ թվում Լեռնային Ղարաբաղից 52 հնագույն կմախքի ամբողջական միտոխոնդրիալ գենոմները: Ամենահին նմուշների տարիքը կազմել է 7,8 հազար տարի: Այդ տվյալները գիտնականները համեմատել են 206 ժամանակակից հայի միտոխոնդրիալ գենոմների մասին տեղեկությունների հետ, ինչպես նաև ավելի վաղ հարևան յոթ բնակչություններից ավելի քան 480 մարդկանց մասին հրապարակված տվյալների հետ:
Վերլուծությունը ցույց է տվել, որ ժամանակակից Հայաստանի տարածքներում բնակչության թիվն արագ աճել է մոտ 18 հազար տարի առաջ, բայց մոտ երկու-երեք հազար տարի առաջ տարածաշրջանում տեղի ունեցած միգրացիաները փաստացիորեն ազդեցություն չեն թողել կանանց վրա: Գիտնականները պատրաստվում են իրականացնել Ադրբեջանի արևելյան տարածքներից, ինչպես նաև Վրաստանից վերցրած նմուշների գենետիկ ուսումնասիրություն:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում