Էյֆելյան աշտարակը բացվում է զբոսաշրջիկների համար
Փարիզի բնակիչները և զբոսաշրջիկներն այսօրվանից սկսած կրկին կարող են հիանալ Էյֆելյան աշտարակից բացվող տեսարաններով․ կորոնավիրուսային համավարակի պատճառով երեք ամիս փակ մնալուց հետո այն այսօր որոշ սահմանափակումներով կվերաբացվի, գրում է kommersant.ru կայքը։
Հայտնի է, որ Ֆրանսիայի ամենահայտնի աշտարակում մինչև հուլիսի 1-ը մարդկանց միջև անվտանգ հեռավորություն ապահովելու և վարակման վտանգը նվազեցնելու համար վերելակներից օգտվելն արգելվելու է։ Հուշարձանի ամենավերին հատվածը դեռևս հանրության համար փակ կմնա։
«Այցելուների՝ աստիճաններին իրար հանդիպելուց խուսափելու համար բարձրացողների համար արևելյան մուտքը, իսկ իջնողների համար արևմտյանը կտրամադրվի»,- նշել է աշտարակի օպերատորը։
Հայտնի է, որ կորոնավիրուսի հետևանքով Ֆրանսիայում չեղարկվել էին մշակութային միջոցառումնրը, այդ թվում՝ Փարիզի օպերայում ներկայացումները, համերգները և այլն։ Փակվել էին Լուվրի և Օրսեի թանգարանները,Վերսալի պալատը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...