Մոսկվայում կովկասցի քրեական հեղինակությունների հանդիպման ժամանակ շուրջ 30 մարդ է ձերբակալվել
ՌԴ իրավապահ մարմինները Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող Ալտուֆևսկոյե մայրուղու վրա քրեական հեղինակությունների ձերբակալման գործողություն են իրականացրել, որի շրջանակում շուրջ 30 մարդ է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով իրավապահ մարմիններում աղբյուրին:
«Իրավապահ մարմինները տեղեկություն էին ստացել, որ կովկասյան հանրապետություններից քրեական հեղինակությունները հանդիպելու են մայրուղու վրա գտնվող սրճարանում: Դրանից հետո ոստիկանությունն ու Անվտանգության դաշնային ծառայությունը գործողություն են կազմակերպել և սրճարանում ձերբակալել շուրջ 30 մարդու»,-ասել է գործակալության զրուցակիցը` նշելով, որ ձերբակալվածների մի մասը զինված է եղել:
Աղբյուրի խոսքով` գործողության իրականացման ժամանակ մի քանի կրակոց է հնչել, ինչի հետևանքով մեկ մարդ տուժել է:
Աղբյուրը տեղեկացրել է նաև, որ ստուգելու են բոլոր ձերբակալվածների մասնակցությունը Մոսկվայի մարզում կատարված հանցագործություններին:
«Բոլոր ձերբակալվածները ստուգվելու են հետախուզվող անձանց տվյալների բազաներով, ստուգվելու է նրանց մասնակցությունը Մոսկվայի մարզում կատարված հանցագործություններին»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի խոսքով` կստուգվեն նաև ձերբակալվածների մոտ եղած զենքերը, կստուգվի, թե արդյոք նրանք իրավունք ունեցել են զենք կրելու, ինչ փամփուշտներով են դրանք լիցքավորվել և արդյոք օգտագործվել են որևէ հանցագործություն կատարելիս:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...