Գլխավոր դատախազը Երեւանում շքեղ առանձնատուն է կառուցել, բացումն էլ՝ արել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեզ տեղեկություններ էին հասել, որ գլխավոր դատախազի պաշտոնում մեկ տարին էլ չբոլորած Արթուր Դավթյանը շքեղ առանձնատուն է կառուցել: Վերջերս էլ հանդիսավոր բնակարանամուտ արել՝ հրավիրելով ոչ միայն դատախազության վերնախավին, այլեւ մյուս համակարգերի ներկայացուցիչներին:
Նորակառույցը գտնվում է Աջափնյակում, որտեղ էր նաեւ նրա բնակարանը: Մենք դիմեցինք դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից հաստատեցին, որ Արթուր Դավթյանը տեղափոխվել է առանձնատուն։
Ուշագրավ է, որ նա դեռ հաշվառված է հայրենի՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում, ծնողները՝ եւս։ Իսկ նրա կնոջ՝ Անի Արսենի Դավթյանի հասցեն ԿԸՀ կայքում Քանաքեռ-Զեյթունում է նշված։
Նշենք, որ Արթուր Դավթյանը հայտարարագրել է 3 հողամաս, անհատական բնակելի տուն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...