Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևին դատապարտել են 11 տարի 2 ամիս ազատազրկման. Աթամբաևին կզրկեն նաև պետական պարգևներից և ունեցվածքից
Բիշքեկի Մայիսմեկյան շրջանային դատարանը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին դատապարտել է 11 տարի 2 ամիս ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Պետության նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի համար՝ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով:
Աթամբաևին կզրկեն նաև պետական պարգևներից և ունեցվածքից:
Դատարանը գործի քննությունը սկսել էր 2019 թվականի նոյեմբերին, դատական գործընթացը փակ էր անցկացվում: Նախկին նախագահը հրաժարվել էր լսումներին մասնակցելուց և վերջին խոսքի իրավունքից:
Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...