Կրեմլը բացահայտել է, թե առաջնորդներից ով կմասնակցի Հաղթանակի շքերթին
Մի շարք երկրների առաջնորդներ կժամանեն Մոսկվա հունիսի 24-ին Հաղթանակի շքերթին մասնակցելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա նաև նշել է, որ շքերթին ներկա կգտնվեն Բելառուսի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Սերբիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առաջնորդները, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Թուրքմենստանի առաջնորդ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցից հրաժարվելու մասին:
Բացի այդ, շքերթին չի մասնակցի նաև Խորվաթիայի նախագահը. անսարք վիճակում է նրա ինքնաթիռը: Պեսկովը ափսոսանք է հայտնել այս առիթով. «Մենք ըմբռնումով ենք մոտենում Խորվաթիայի նախագահից ստացած տեղեկությանը և մենք երախտապարտ ենք այս տոնի ուրախությունը մեզ հետ կիսելու նախապես հայտնած պատրաստակամության համար»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...