Գիտնականները հայտնաբերել են դինոզավրի ամենամեծ ձուն
Չիլիից գիտնականները հայտնաբերել են նախապատմական դարաշրջանի ծովային սողուններ, որոնք ապրել են Երկրի վրա 66 մլն տարի առաջ: Չիլիի համալսարանում գտնում են, որ դա ամենախոշոր գտածոն է այդօրինակ բոլոր հայտնի գտածոների շարքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ձվի զանգվածը կազմում է 6.5 կգ, երկարությունը շուրջ 30 սմ է: Քարացուկը հայտնաբերվել է Անտարկտիդայի Սեյմուր կղզում: Գիտնականները պարզել են, որ ձվի կեղեւը փափուկ էր: Նախկինում հայտնաբերված ձվերի քաշը չէր գերազանցում 700 գրամը:
«Այդ գտածոյի շնորհիվ մենք կարող ենք հասկանալ շատ ավելին այն մասին, թե ինչպես են բազմացել խոշոր ծովային սողունները դինոզավրերի ժամանակաշրջանում»,-հայտարարել է լրագրողներին Չիլիի Բնական պատմության ազգային թանգարանից հնագետ Դավիդ Ռուբիլարը, որը մասնակցել է պեղումների ժամանակ:
Ենթադրվում է, որ ձուն պատկանել է մոզազավրին: Այդ ծովային սողունները ապրել են 66-82 մլն տարի առաջ: Այդ ձուն ածած էգն ուներ 7-17 մ երկարություն:
Գիտնականները հայտնաբերել էին քարացուկը 2011 թվականին: Ութ տարի տեւած ուսումնասիրություններից հետո գիտականներն այժմ կարող են վստահորեն ասել, որ դա հնագույն սողունի ձու է:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...