Ասում էին՝ Մուկուչյանն ամենաառաջին ընտրակեղծարարն է, բա ինչո՞ւ մինչև հիմա կա. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ժամանել է դատարան: Նա կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ:
Ծառուկյանն ասաց, որ ինչ ասել է՝ ճիշտ է ասել, ներկայացրել է երկրի իրավիճակը՝ սոցիալական-տնտեսական, քաղաքական, համաճարակի վերաբերյալ: Ժամանակն ամեն ինչ ցույց կտա:
«Մինչև հիմա որևէ հիմնավորում չկա իմ մեղադրանքի վերաբերյալ, սա քաղաքական պատվեր է: Ժողովրդին դնում են թյուրիմացության մեջ, չի կարելի անընդհատ հների հետ կապել: Մուկուչյանն ո՞վ է եղել, մինչև հիմա ինչո՞ւ կա, որ հայտարարում էին, թե առաջին ընտրակեղծարարը նա է, բա ո՞նց է՝ Մուկուչյանը մինչև հիմա կա, ուրեմն իրենց պետք է չէ՞»,- ասաց նա:
Հարցին՝ եթե կալանավորեն ինչ պետք է անի, նա ասաց. «Իմ գործողություններն իմ ժողովուրդն է, թիմն է»:
Ինչ վերաբերում է այլ ուժերի հետ համագործակցելուն, Գագիկ Ծառուկյանն ասաց, որևէ ուժի հետ որևէ փաստաթուղթ չկա ստորագրած: Բոլոր ուժերին կոչ արեց միավորվելու այս վիճակից դուրս գալու համար և նշեց, որ իրենք դեռևս միայն ՀՅ Դաշնակցության հետ են հանդիպել ու քննարկում ունեցել:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ պետք է հրապարակվի Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ որոշումը:


















































Դատարանը շարունակում է քննել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը ժամանեց դատարան
120 քննիչ խառնվել են այդ գործին. սա ինչ տեռոր էր. Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանը բարձր տրամադրությամբ ժամանեց դատարան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի