Դատարանը շարունակում է քննել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը (տեսանյութ)
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 19-ին, շարունակվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Քիչ առաջ դատարան եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նշենք, որ դատական նիստն ընթանում է դռնփակ։
Դատարանի բակում ու հարակից տարածքներում այսօր էլ մեծ թվով ոստիկաններ կան։ Դատարանի բակում են նաև ԲԿՀ պատգամավորները։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ–ում մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։
Գագիկ Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է շինծու գործ։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։


















































Ասում էին՝ Մուկուչյանն ամենաառաջին ընտրակեղծարարն է, բա ինչո՞ւ մինչև հիմա կա. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը ժամանեց դատարան
120 քննիչ խառնվել են այդ գործին. սա ինչ տեռոր էր. Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանը բարձր տրամադրությամբ ժամանեց դատարան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի