Կիպրոսը սկսել է բացել իր հսկիչ-անցագրային կետերը Հյուսիսային Կիպրոսի հետ սահմանին
Կիրակի Կիպրոսը սկսել է բացել իր հսկիչ-անցագրային կետերը Հյուսիսային Կիպրոսի հետ սահմանին, որը փակ էր ավելի քան երեք ամիս կորոնավիրուսի համավարակի պատճառով, հաղորդում է Reuters-ը:
Ընդ որում՝ կիպրացիների մեծամասնության համար կղզու երկու մասերի միջեւ սահմանը շարունակում է փակ մնալ:
Միջազգայնորեն ճանաչված Կիպրոսի կառավարությունը հայտարարել է, որ թույլ կտա հատել սահմանը կղզու երկու մասերի միջեւ միայն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքն ունեցող մարդկանց:
Համանման որոշում է կայացվել նաեւ Հյուսիսային Կիպրոսի ղեկավարության կողմից:
Կիպրոսը բաժանվել էր երկու մասի 1947 թվականին թուրքական ներխուժման հետեւանքով: Կղզու երկու հատվածների միջեւ գործում է հսկիչ-անցագրային կետ, իսկ հրադադարը վերահսկվում է ՄԱԿ-ի կողմից: Հսկիչ-անցագրային կետը սկսել են բացել 2003 թվականից:
Հյուսիսային Կիպրոսի անկախությունը ճանաչվել է միայն Թուրքիայի կողմից:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...