ՀՖՖ-ն պատասխանել է «Լոռիի» հայտարարությանը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ կապված «Լոռիի» տարածած հայտարարության հետ, որով ակումբը պարզաբանում էր պահանջել ՀՖՖ-ից կապված «Նոա» ակումբի ֆուտբոլիստ Ալան Տատաեւի որակազրկման ժամկետի փոփոխության հետ:
«Ի պատասխան հունիսի 20-ին «Լոռի ՖԱ» ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված գրառմանը՝ տեղեկացնում ենք, որ, չնայած ՀՖՖ Բողոքարկման նիստը մեկնարկել է հունիսի 19-ին՝ ժամը 12:00-ին, սակայն նիստի արձանագրությունը կազմվել և ուղարկվել է ՀՖՖ համապատասխան բաժին միայն հունիսի 19-ի երեկոյան: Հունիսի 19-ին՝ ժամը 18:08-ին, ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվել է այդ պահի դրությամբ ակտուալ տեղեկատվություն որակազրկված ֆուտբոլիստների վերաբերյալ:
ՀՖՖ-ն (ՀՖՖ պաշտոնական կայքը) պարտավոր չէ հրապարակել ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի որոշումները և սույն կոմիտեի ստեղծման պահից ի վեր դա արել է ընդամենը մի քանի անգամ՝ առանձնակի դեպքերում: Փոխարենը, ՀՖՖ-ն պարտավոր է որոշման մասին տեղյակ պահել բողոքարկող ակումբին, ինչն էլ տեղի է ունեցել սահմանված ժամկետներում: Ավելին, որոշման վերաբերյալ հանդիպման մեկնարկից առաջ տեղյակ է եղել նաև «Լոռի ՖԱ»-ն»,- ասված է ՀՖՖ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության 24-րդ տուրում «Լոռին» Երեւանում «Նոային» պարտվել է 1։2 հաշվով։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում