Հնդկաստանի վարչապետը յոգան կորոնավիրուսի դեմ «պաշտպանիչ վահան» ստեղծելու միջոց է համարում
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կարծում է, որ յոգան կորոնավիրուսի դեմ «պաշտպանիչ վահան» ստեղծելու միջոց է: Յոգայի պրակտիկայով զբաղվող Մոդին խորհուրդներ է տվել YouTube-ում տեսաուղերձի մեջ Յոգայի համաշխարհային օրվան ընդառաջ, փոխանցում է AFP-ն:
«Մենք բոլորս գիտենք, որ մինչ այժմ աշխարհի որեւէ վայրում չի հաջողվել պատվաստանյութ մշակել COVID-19-ի դեմ: Հենց այդ պատճառով էլ այժմ միայն ուժեղ իմունիտետը կարող է որպես պաշտպանիչ վահան կամ թիկնապահ հանդես գալ մեր եւ մեր ընտանիքի անդամների համար... Յոգան մեր հուսալի ընկերն է այդ պաշտպանիչ վահանի (իմունիտետ) ստեղծելու գործում »:
Հնդիկ բուսակեր առաջնորդը նախարարություն է հիմնել յոգայի, այուրվեդայի եւ հնդկական այլ ավանդական բուժումների առաջխաղացման համար, երբ իշխանության եկավ 2014-ին:
Սովորաբար յոգայի օրը բազմաթիվ մարդիկ հասարակական միջոցառումների են մասնակցում ոչ միայն Հնդկաստանում, այլեւ ամբողջ աշխարհում, բայց Մոդին մարդկանց այս տարի կոչ է անում «փակ տարածքում յոգայով զբաղվել»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...