Բժիշկները տղամարդու միզապարկից լիցքավորման սարք են հանել
Հնդկաստանում բժիշկները տղամարդու միզապարկից հանել են բջջային հեռախոսի 60-սանտիմետրանոց լիցքավորման սարք: Լիցքավորման սարքի լարը պարզ երեւում է ռենտգենյան պատկերում:
Ինչպես հայտնում է metro.co.uk-ը, 30-ամյա պացիենտը Guwahati հիվանդանոց է դիմել փորի ցավերով: Նրան 2 օր տվել են թուլացնող դեղամիջոցներ, բայց ցավը չի անցել: Բժիշկներին ավելի ուշ միզապարկում հայտնաբերել են լիցքավորման սարքի երկար լարը, որը հնարավոր է առանց դժվարության տեսնել ռենտգեն պատկերում:
Պացիենտն ինքը ասել է, թե լարն իբր կուլ է տվել, բայց բժիշկները կարծում են, որ լարը միզապարկում է հայտնվել միզուկի միջոցով՝ իրեն «սեռական բավարարվածություն» պատճառելու պացիենտի փորձի հետեւանքով: Անցյալում այս նույն պացիենտը հիվանդանոցում էր հայտնվել «կուլ տված ականջակալների» պատճառով:
Միզապարկից լիցքավորման սարքը հանելու համար բժիշկները ստիպված էին կատարել 45 րոպե տեւողությամբ վիրահատություն: Բժիշկներից մեկը խոստովանել է, որ 25-ամյա կարիերայի ընթացքում ոչ մի նման բան չէր տեսել: Վիրահատությունից հետո պացիենտը հիվանդանոցում է անցկացրել 3 օր, որից հետո դուրս է գրվել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...