Չինաստանը պարտավորվել է կատարել ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային համաձայնագրի առաջին փուլի պայմանները
Չինական կողմի դիրքորոշումը չէր կարելի անկեղծ անվանել՝ չնայած Չինաստանը պարտավորվել է կատարել ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային համաձայնագրի առաջին փուլի պայմանները: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ բնութագրելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ չինացի բարձրաստիճան դիվանագետ Յան Ցզեչիի միջեւ բանակցությունների մթնոլորտը: Բանակցությունները տեղի են ունեցել չորեքշաբթի օրը Հավայան կղզիներում, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Դեվիդ Սթիլվելը, ով Պետդեպարտամենտում համակարգում է Արեւելյան Ասիայի տարածաշրջանը, լրագրողներին ասել է, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում պարզ կդառնա՝ արդյո՞ք բանակցություններն արդյունավետ էին, թե ոչ: «ՉԺՀ-ի դիրքորոշումը չի կարելի է որպես իսկապես անկեղծ բնութագրել,- ասել է Սթելվելը:- Արդյո՞ք բանակցություններն արդյունավետ էին... Տեսնենք, թե ինչ է տեղի կունենան առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում՝ կտեսնենք ագրեսիվ պահվածքի կրճատում, թե՞ ոչ»:
Միեւնույն ժամանակ, Սթելվելի խոսքով, Չինաստանը պարտավորվել է իրականացնել այս տարի ԱՄՆ-ի հետ կնքած առեւտրային համաձայնագրի առաջին փուլը՝ հավելելով, որ առեւտուրը լավ փորձություն կլինի այն հարցում՝ արդյոք Պեկինը Վաշինգտոնի հուսալի գործընկերն է, թե ոչ:
Սթելվելը նշել է, որ Չինաստանի վերջին գործողությունները Հնդկաստանի, Հարավչինաստանի ծովի եւ Հոնկոնգի հետ սահմանին կառուցողական չէին: Նա շեշտել է, որ Վաշինգտոնը հույս ունի, որ Չինաստանը կվերանայի Հոնկոնգյան ինքնավարությունը սահմանափակող նոր օրենսդրության ներդրման ծրագրերը:
Բանակցություններին հաջորդած Չինաստանի արտգործնախարարության մամուլի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Վաշինգտոնը պետք է հարգի Պեկինի դիրքորոշումը հիմնարար հարցերի շուրջ, դադարեցնի միջամտությունը այնպիսի հարցերին, ինչպիսին են Հոնկոնգը, Թայվանը եւ Սինցզյանը, ինչպես նաեւ աշխատանքներ տանի հարաբերությունների վերականգնման ուղղությամբ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...