Ռեալն ու Բարսելոնան շարունակում են պայքարը
Ավարտվեց ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 29-րդ տուրը: Առաջատարները՝ Բարսելոնան եւ Ռեալը կրկին հաղթանակներ տարան: Կատալոնցիները ոչ տպավորիչ խաղով 2:0 հաշվով հաղթեցին հետնապահներից մեկին՝ Լեգանեսին, իսկ Ռեալը գեղեցիկ խաղով 3:0 հաշվով հաղթեց Վալենսիային: Ռեալի կազմում գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ասենսիոն, որը վնասվածքի պատճառով մեկ տարի չէր խաղում: Ընդ որում, գոլը նա խփեց խաղադաշտ մտնելուց վայրկյաններ անց: Իր հերթին Բենզեման դարձավ երկու գոլի հեղինակ:
Բարսելոնան պահպանում է Ռեալից ունեցած երկու միավորի տարբերությունը: Երրորդ տեղում գտնվող Սեւիլիան 11 միավորով հետ է մնում Ռեալից, բայց երկու միավորով առաջ է Մադրիդի Ատլետիկոյից: Չեմպիոնների լիգայում խաղալու համար շարունակում են պայքարը Խետաֆեն եւ Ռեալ Սոսիեդադը:
Վտանգավոր գոտում են Էյբարը, Սելտան, Մալյորկան, Էսպանյոլը եւ Լեգանեսը:
Top-News.am


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում