Իոսիֆ Ստալինին ներկայացվող մի շարք մեղադրանքներ արդար են
Իոսիֆ Ստալինին ներկայացվող մի շարք մեղադրանքներ արդար են, այդ թվում՝ բռնաճնշումները, սակայն նա տեսնում էր, որ ԽՍՀՄ-ին ցանկանում են դեմ առ դեմ թողնել Գերմանիայի հետ, նա ուզում էր ժամանակ շահել, ամերիկյան National Interest-ի համար հոդվածում գրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ստալինը եւ նրա շրջապատը իսկապես արժանի են հիմնավորված շատ մեղադրանքների: Մենք հիշում ենք սեփական ժողովրդի դեմ վարչախմբի իրականացրած ոճրագործությունները եւ զանգվածային բռնաճնշումների սարսափը: Այլ կերպ ասած՝ կան շատ բաներ, որոնց համար կարելի է հանդիմանել խորհրդային ղեկավարներին, բայց արտաքին սպառնալիքների բնույթի սխալ ընկալումը դրանցից չէ»,- գրել է ՌԴ նախագահը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա վստահ է, որ խորհրդային առաջնորդները «տեսնում էին Խորհրդային Միությանը Գերմանիայի եւ նրա դաշնակիցների հետ դեմ առ դեմ թողնելու փորձերը»: «Հաշվի առնելով այս իրական սպառնալիքը՝ նրանք (խորհրդային առաջնորդները) ջանացել են շահել երկրի պաշտպանության ամրապնդման համար անհրաժեշտ թանկարժեք ժամանակը»,- գրել է Պուտինը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...