Քոբի Բրայանթի հայ օդաչուն կարծում էր, որ ուղղաթիռը բարձրանում է, մինչդեռ այն իրականում իջնելիս է եղել. նոր մանրամասներ
Լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի, նրա 13-ամյա դուստր Ջիանայի և ևս յոթ մարդու կյանքը խլած, հունվարի 26-ին Կալիֆոռնիայում կործանված ուղղաթիռի ազգությամբ հայ օդաչու Արա Զոբայանը թռիչքի ժամանակ հայտնել է, որ ուղղաթիռը բարձրանում է, մինչդեռ այն իրականում իջնելիս է եղել: Այդ մասին ասված է դաշնային քննիչների փաստաթղթերում, գրում է The Guardian-ը։
Արա Զոբայանն օդային երթևեկության կառավարման կարգավարներին ռադիոյով փոխանցել է, որ ուղղաթիռն ամպերի վրայով անցնելու համար բարձրանում է գրեթե 1200 մետր բարձրության վրա, մինչդեռ իրականում այն շեշտակի վայրէջք է կատարել Կալաբասաս սարի լանջին, որտեղ և կործանվել է։
Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի զեկույցում ասվում է, որ Զոբայանը, հնարավոր է, «սխալ է հասկացել» ինքնաթիռի բարձրության մակարդակը, ինչի պատճառ կարող էր հանդիսանալ ցածր տեսանելիությունը։ Փորձագետներն աղետից հետո հայտարարել են, որ թռիչքի հետագիծը ցույց է տալիս, որ Զոբայանը կորցրել է կառավարումը։
1700 էջից բաղկացած զեկույցը վերջնական եզրակացության չի գալիս, թե ինչն է վթարի պատճառ դարձել․ պատճառների մասին վերջնական զեկույցը պետք է ներկայացվի ավելի ուշ:
Հաղորդվում է, որ թռիչքից մոտ 45 րոպե առաջ Զոբայանը թռիչքին հետևող մի խումբ մարդկանց տեղեկացրել է, որ եղանակը «նորմալ է»։
«Տարօրինակ է, որ հետևող սարքը դադարել է տեղեկություններ հաղորդել առավոտյան ժամը 9:45-ից, ինչը նորմալ չէ, և մենք փորձել ենք կապ հաստատել Արայի հետ ռադիոյով։ Ես անընդհատ թարմացնում էի թրեքերը և աղոթում, որ չաշխատելու պատճառն անսարքությունը լիներ»,-նշել է Island Express Helicopters-ի փոխնախագահ Ուիթնի Բեգը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Sikorsky S-76-ում մեխանիկական անսարքության ոչ մի նշան չի եղել, իսկ Լոս Անջելեսի շրջանի քրեական վարչությունն իր զեկույցում հայտնել էր, որ ազգությամբ հայ օդաչու Արա Զոբայանի օրգանիզմում ալկոհոլ կամ թմրանյութ չի հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Կալիֆոռնիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 9 զոհերի թվում են եղել նաև բասկետբոլիստ Քոբի Բրայանթը և նրա 13-ամյա դուստրը` Ջիանա Մարիա-Օնորեն: Ողբերգության հնարավոր պատճառներից է վատ տեսանելիությունը, քանի որ այդ օրը Կալիֆոռնիայում մառախուղ է եղել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...