«Союзмультфильм» կինոստուդիան ներկայացրել է «Դե սպասիր» մուլտսերիալի շարունակության 3 նոր հերոսների կերպարները
«Союзмультфильм» կինոստուդիան ներկայացրել է «Դե սպասիր» («Ну, погоди!») մուլտսերիալի շարունակության 3 նոր հերոսների կերպարները, գրում է ria.ru-ն։
«3D ձևաչափի տեխնոլոգիաների օգնությամբ ստեղծելով «Դե սպասիր»-ի նոր մշտական հերոսների կերպարները՝ մենք փորձել ենք գտնել այնպիսի տիպաժներ, որոնք մոտ կլինեն ժամանակակից երեխաներին և վստահություն կառաջացնեն նրանց ծնողների մոտ։ Նոր սերիալը նախատեսված է 6-8 տարեկան երեխաների համար»,- ասել է «Союзмультфильм»-ի գլխավոր պրոդյուսեր Յուլյա Օսետինսկայան:
Նրա խոսքով՝ փորսուղ Տիմը, ոզնի Շուն և եղջերու Ուլյան ակտուալ են, նրանք ընկերասեր են և միշտ պատրաստ են օգնել։
«Վստահ եմ, որ հանդիսատեսը կսիրի նոր կերպարներին։ Մեզ նրանք շատ են դուր գալիս»,- հավելել է նա։
Ինչպես պատմել են կինոստուդիայում, մուլտֆիլմի առաջին սերիաները կհայտնվեն այս տարի, առաջին սեզոնի շրջանակում կթողարկվի յոթ րոպե տևողությամբ 26 դրվագ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...