Եթե ինչ-որ մեկը գործում է իմ հանձնարարությամբ, նա կկատարի դա. Քադիրովը մեկնաբանել է Պուտինին վիրավորած վրացի լրագրողին սպանելու պատվերի մասին լուրերը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը մեկնաբանել է մեղադրանքներն այն մասին, թե ինքը պատվիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վիրավորած վրացի լրագրողի՝ Գեորգի Գաբունիի սպանությունը: Այս մասին հայտնում է Meduza-ն:
«Այս անգամ ասում են, թե քիլերի են բռնել, որը մտադիր է եղել Քադիրովի պատվերով հարձակում գործել վրացի վայ-լրագրողի նկատմամբ: Պարոնայք, հավատացեք, եթե ինչ-որ մեկը գործում է իմ հանձնարարությամբ, նա կկատարի դա, իսկ եթե առաջադրանքը պետք է կատարել լուռ, ապա ոչ ոք, առավել ևս խորը լճացման մեջ գտնվող ձեր երկրներն այդ մասին չեն իմանա»,- գրել է Քադիրովը ինսթագրամյան իր էջում:
Միևնույն ժամանակ, Չեչնիայի առաջնորդը հայտնել է, թե չի մոռացել Գաբունիայի կողմից հասցված վիրավորանքը:
«Գեորգի Գաբունիան, ինչպես ես ավելի վաղ ասել էի, ավելի լավ է՝ ծնկի գա և ներողություն խնդրի… Նա վիրավորել է ոչ թե 1 մարդու, այլ բոլոր ռուսաստանցիներին: ԴԻմում եմ վրացական իշխանություններին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն այդ քաղաքացու վերադաստիարակմանը նպաստելու համար»,- գրել է նա:
Այս տարվա հունիսի 15-ին «Մթավարի արխի» հեռուստաալիքի, որտեղ աշխատում է Գաբունիան, գլխավոր տնօրենը հայտնել էր լրագրողի նկատմամբ նախապատրաստվող հարձակման մասին: Իր խոսքով՝ այդ տեղեկությունը Վրաստանին է փոխանցել Ուկրաինան:


















































Քադիրով. Գրոզնիում հրաձգություն կազմակերպած անձինք ժամանել են արտասահմանից
Չեչնիայում հայտնել են Քադիրովի դիմակի օգտագործմամբ սադրանքի նախապատրաստման մասին
Կադիրովի դուստրը Չեչնիայի մշակույթի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել
«Զգաստ կանգնած»․ Կադիրովը պատմել է, թե ինչպես է խոսել Պուտինի հետ
Կարծում էի, որ ինձ նոբելյան մրցանակ կտան ահաբեկչության դեմ պայքարի համար, իսկ ինձ ներառում են պատժամիջոցների ցուցակում
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...