Բրիտանիա. Հոնկոնգի ազգային անվտանգության մասին Չինաստանի օրենքը նրա ինքնավարությունը կխաթարի
«Հոնկոնգին ազգային անվտանգության մասին օրենսդրություն պարտադրելու» Չինաստանի ծրագիրը «կխաթարի նրա ինքնավարությունը եւ կարող է սպառնալ իրավունքներին ու ազատություններին», կարծում են Մեծ Բրիտանիայում, փոխանցում է Reuters-ը:
«Օրենքի կիրառումն ուղղակիորեն հակասում է Համատեղ հռչակագրով՝ Մեծ Բրիտանիայի եւ Չինաստանի միջեւ համաձայնեցված ու ՄԱԿ-ում գրանցված պայմանագրով Չինաստանի միջազգային պարտավորություններին»,- Ժնեւում ասել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուլիան Բրեյթուեյթը:
Նա Չինաստանին կոչ է արել փոխգործակցել Հոնկոնգի բնակիչների, ինստիտուտների եւ դատական մարմինների հետ, որպեսզի «ապահովվի Հոնկոնգի անկախության, իրավունքների եւ ազատությունների բարձր աստիճանը»:
Այնուհետեւ ելույթ է ունեցել Հյուսիսային Կորեայից դիվանագետ՝ մտահոգություն հայտնելու այն կապակցությամբ, որ «որոշ երկրներ փորձում են Հոնկոնգի հետ կապված խնդիրներն օգտագործել Չինաստանի ներքին գործերին միջամտելու համար»: Նրա խոսքով՝ Հոնկոնգը եղել է (Չինաստանի) «անբաժանելի մասը»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...