Ղրղզստանի վարչապետը հրաժարական է տվել
Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը երկուշաբթի հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի կառավարության մամլո ծառայությանը:
«Որոշում եմ կայացրել վայր դնել Ղրղզստանի վարչապետի լիազորությունները»,- քաղաքական գործչն մեջբերում է մամլո ծառայությունը: Վերջինս մեկնաբանել է, որ երկու շաբաթ առաջ որոշել է կարճաժամկետ արձակուրդ վերցնել իր հասցեին հնչած «ռադիոհաճախականության ռեսուրսների վերաձևակերպման» գործին ներգրավվածություն ունենալու մեղադրանքների ֆոնին: Այդ որոշումը կայացվել է «քննչական մարմինների վրա ճնշում գործադրելու մեղադրանքներից խուսափելու համար»:
«Ցանկանում են հատուկ ընդգծել, որ որևէ առնչություն չունեմ այդ գործին,իսկ իմ հասցեին հնչած մեղադրանքները որևէ հիմնավորում չունեն»,- ասել է Աբիլգազիևը:
«Այսօրվա դժվարին պայմաններում, երբ երկիրը դիմակայում կորոնավիրուսային վարակին և պայքարում է դրա հետևանքների դեմ տնտեսության համար, կառավարությունը պետք է աշխատի կայուն կերպով և վայելի քաղաքացիների լիարժեք վստահությունը, իսկ անորոշ իրավիճակը խանգարում է կառավարության լիարժեք աշխատանքին։ Այդ նկատառումներից ելնելով` որոշում եմ կայացրել վայր դնել վարչապետի լիազորությունները»,– ասվում է Աբիլգազիևի հայտարարության մեջ։
Վերջինս կառավարությունը ղեկավարում է ավելի քան 2 տարի: Իր պաշտոնը նա կլքի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի կողմից համապատասխան հրամանագրի ստորագրումից հետո:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...