Թունիսի վարչապետը հայտարարել է կորոնավիրուսի նկատմամբ տարած հաղթանակի մասին
Թունիսը հաղթահարել է կորոնավիրուսային համավարակը, քանի որ այստեղ վարակման նոր դեպքեր այլևս չեն գրանցվում, գրում է iz.ru կայքը՝ հղում տալով երկրի վարչապետ Էլիս Ֆախֆախի հայտարարությանը։
«Մենք այս ճգնաժամից առողջության վերաբերյալ իրապես կարևոր եզրահանգումներով և նվազագույն վնասով ենք դուրս եկել»,- նշել է վարչապետը և հավելել, որ հունիսի 27-ից սկսած երկիրը կրկին բացում է սահմանները։
Բացի այդ, Ֆախֆախը հայտնել է համավարակի սկզբից ի վեր 25 000 համերկրացու՝ երկիր վերադառնալու մասին։
Թունիսում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է մարտի 2-ին․ վարակակիրն Իտալիայից վերադարձած 40-ամյա մի քաղաքացի է եղել։
Worldometers կայքի տվյալների համաձայն՝ Թունիսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1096 դեպք, հիվանդությունից մահացել է 19, ապաքինվել՝ 998 մարդ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...