Զիդան․ Առջեւում ունենք 11 եզրափակիչ
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Էյբարի» դեմ Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպումից առաջ խոսել է Պրիմերայի վերջնամասում սպասվող պայքարի մասին։
«Մենք 2 միավոր ենք հետ առաջատարից։ Առջեւում ունենք 11 եզրափակիչ։ Ջանք չենք խնայի, որպեսզի նվաճենք չեմպիոնի կոչումը։
Երբեմն այնքան էլ լավ չեմ ձեւակերպում մտքերս իսպաներեն։ Ամեն հանդիպում կարեւոր է՝ նույնիսկ, ընկերականը, երբ «Ռեալի» խաղաշապիկն ես հագնում։
Լա Լիգան բարդ եւ երկարատեւ մրցաշար է, որը շատ եմ հավանում։ Եթե թիմը կայուն է հանդես գալիս Լա Լիգայում, լավը կլինի նաեւ Չեմպիոնների լիգայում։
Իսպանական ֆուտբոլը բարդ է, դիմակայում են ծանր մրցակիցներ, եւ ես հավանում եմ այդ պայքարը»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը։
Իսպանիայի առաջնության 27 տուրից հետո «Ռեալը» 56 միավորով երկրորդն է։ «Բարսելոնան» ունի 58 միավոր։
Արքայական թիմը «Էյբարի» հետ կհանդիպի հունիսի 14-ին։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում