«Ապրի գլխավոր դատախազը». Սաակաշվիլին Ուկրաինայի գլխավոր դատախազին գովել է Պորոշենկոյի դեմ գործ հարուցելու համար
Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի նորանշանակ ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին գովել է երկրի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովային «իր մեջ ուժ գտնելու» և նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու համար:
Ինչպես նշում է ria.ru-ն, Սաակաշվիլին այս մասին ասել է «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում
«Գլխավոր դատախազությունը վերջապես իր մեջ ուժ է գտել, ապրի գլխավոր դատախազը, որ Պորոշենկոյի դեմ գործ է հարուցել»,-ասել է պաշտոնյան:
Նա նկատել է, որ Պորոշենկոյի օրոք երկիրը 30%-ով ավելի է աղքատացել, մինչդեռ ինքը՝ նախկին նախագահը, կրկնապատկել է իր հարստությունը:
«Եթե գնանք այդ գումարների հետքերով, ապա շատ բան կգտնենք: Գիտեմ, որ շատերը դատախազությունում կասկածներ ունեն ու փորձում են կանգնեցնել գլխավոր դատախազն, սակայն նա իր որոշումն արդեն կայացրել է»,-ասել է Սաակաշվիլին:
Հավելենք, որ Պորոշենկոն կասկածվում է երկրի օրենսդրության խախտմամբ ուժային կառույցներում նշանակումներ կատարելու համար։ Խոսքն Արտաքին հետախուզության ծառայության առաջին փոխտնօրենի՝ 2018-ին իրականացված նշանակման մասին է, որն, ըստ ուկրաինացի քննիչների, ուղեկցվել է օրենքի մի շարք դրույթների կոպիտ խախտումներով։ Պորոշենկոն, քննիչների պնդմամբ, ճնշում է գործադրել հետախուզական ծառայության ղեկավարի վրա՝ ստիպելով նրան փոխտնօրենի պաշտոնում նշանակել ոմն Սերգեյ Սեմոչկոյի։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...