Գերմանիան ունի բոլոր հնարավորությունները կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքից խուսափելու համար
Գերմանիան ունի բոլոր հնարավորությունները կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքից խուսափելու համար, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը՝ նախազգուշացնելով, որ պատվաստանյութի բացակայությունը սոցիալական հեռավորության, ինչպես նաեւ փորձարկումների եւ հետեւելու միջոցների անհրաժեշտություն է ենթադրում, փոխանցում է Reuters-ը:
«Մենք ապրում ենք վիրուսի հետ, որը ես նկարագրում եմ որպես նոր նորմ: Եվ դա կփոխվի միայն այն դեպքում, եթե մենք դեղամիջոց եւ պատվաստանյութ ունենանք,- ասել է Շոլցը:- Քանի դեռ դա չկա, մենք պետք է մեր կյանքը կազմակերպենք այնպես, որպեսզի խուսափենք երկրորդ ալիքից»: Նա հավելել է, որ «շատ, շատ մեծ» շանսեր կան, որ Գերմանիան կկարողանա խուսափել երկրորդ ալիքից:
Ըստ Ռոբերտ Քոխի ինստիտուտի (RKI) տվյալների՝ Գերմանիայում վերջին օրվա ընթացքում SARS-CoV-2-ով վարակման 258 նոր դեպք է գրանցվել: Համաճարակի սկզբից ի վեր վարակներման գրանցված դեպքերի ընդհանուր թիվը աճել է մինչեւ 185.674 մարդ: Կորոնավիրուսի հետեւանքներից ութ հիվանդ է մահացել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 8763-ի: Վերականգնվել է ընդհանուր մոտ 171.600 մարդ, որից 400-ը՝ վերջին մեկ օրում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...