Պանգոլիններին արգելել են օգտագործել չինական ավանդական բժշկության մեջ
Պանգոլինները պաշտոնապես հանվել են չինական դեղագործությունից: Դրանց հետ միասին հանվել են մի շարք այլ դեղամիջոցներ եւ նյութեր, այդ թվում՝ չղջիկների կղանք պարունակող հաբերը, փոխանցում է Nat-geo-ն:
Չինաստանի անտառային տնտեսության վարչությունը պանգոլիններին՝ որպես ոչնչացման եզրին գտնվող կենդանիների, պաշտպանության ամենաբարձր մակարդակ է տրամադրել:
Տարածված վարկածի համաձայն՝ պանգոլինը նոր կորոնավիրուսի միջանկյալ տերն է, որը չղջիկներից է փոխանցվել մարդկանց:
Կաթնասուն թեփամորթները չափազանց տարածված են որսագողերի շրջանում, հատկապես՝ Ասիայում՝ իրենց եղջերաթեփի պատճառով: Եղջերաթեփի բարձր գները կապված են կարեւոր դերի հետ, որն այն խաղում է չինական ավանդական բժշկության մեջ: Թեփամորթների եղջերաթեփով բազմաթիվ հիվանդություններ է առաջարկվում բուժել՝ ասթմայից մինչեւ արթրիտ: Պանգոլինների միսը նույնպես բարձր է գնահատվում. Չինաստանում եի Վիետնամում այն դելիկատես է համարվում:
Վերջին ամիսներին Չինաստանն արգելել է վայրի կենդանիների օգտագործումը սննդի մեջ՝ պատճառաբանելով հիվանդությունների տարածման ռիսկը մարդկանց շրջանում: Սակայն վայրի կենդանիների վաճառքը բժշկական նպատակներով օրինական էր մնում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...