Ռուս տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանից շնորհավորել են Ռուսաստանի օրվա կապակցությամբ (տեսանյութ)
ՌԴ տիեզերագնացներ Անատոլի Իվանիշինը և Իվան Վագները Միջազգային տիեզերակայանի սրահից շնորհավորական ուղերձ են հղել ռուսաստանցիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ․ համապատասխան տեսանյութը հրապարակվել է ՌԴ «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության կայքում։
«Սիրելի՛ ընկերներ, Միջազգային տիեզերակայանի սրահից ընդունեք մեր շնորհավորանքները մեր երկրի պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Այս տոնը ռուսական պետության հզորությունն ու մեծությունն է խորհրդանշում, այն միավորում է բոլոր նրանց, ովքեր հպարտանում են մեր հայրենիքի հերոսական անցյալով, վստահորեն առաջ են նայում և պատասխանատու կերպով ներկան են կառուցում»,- նշել է Իվանիշինը։
«Մեզնից յուրաքանչյուրի համար Ռուաստանը մեր հայրենիքը, հարազատ վայրերը, մեր օջախը, հարազատ մարդիկ են։ Հենց այս արժեքներն էլ միավորելու են մեզ, սիրելի երկրի բարօրության համար մեզ նոր գործողություններ իրականացնելու են մղելու։ Այս հրաշալի օրը ձեզ համբերություն, հաջողություն և նպատակների իրականացում ենք մաղթում»,- իր հերթին նշել է Վագները։
Ավելի վաղ «Ռոսկոսմոս» գործակալությունից հայտնել էին, որ այս տոնական օրը տիեզերագնացների համար ոչ աշխատանքային է լինելու։
Նշենք, որ հունիսի 12-ին նշվում է Ռուսաստանի օրը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...