Ոստիկանությունը խաղալիք թղթադրամների պատճառով հետաքննություն է սկսել 8-ամյա տղայի նկատմամբ
Շվեյցարիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել ութամյա տղայի նկատմամբ, որը խանութում հարցրել է՝ արդյոք կարող է խաղալիք թղթադրամով գնում կատարել:
Ինչպես նշում է The Guardian-ը, տղայի ձեռքում խաղալիք եվրո թղթադրամներ են եղել:
Երեխայի դեմ որևէ մեղադրանք չի ներկայացվել, սակայն նրա անունը մինչ 2032թ. մայիս կմնա ոստիկանական արձանագրություններում:
Աղբյուրը մանրամասնում է, որ կեղծ եվրո թղթադրամները Զիսախ կոմունայում են հայտնվել մարտի սկզբին՝ այնտեղ կազմակերպված դիմակահանդեսի ժամանակ: Այնուհետև երեխաները հավաքել են հատակին ցփնված թղթադրամները:
Ապրիլի վերջին, ութամյա տղան իր տասնամյա եղբոր և հարևանուհու դստեր հետ գնացել են խանութ ու հարցրել՝ արդյոք կարող են թղթադրամն օգտագործել:
Եվ թեպետ առաջին հայացքից էլ ակնհայտ է եղել, որ գումարը կեղծ է, խանութի աշխատողները ոստիկանություն են կանչել: Այնուհետև ոստիկաններն այցելել են տղաների տուն, երեք ժամ հարցաքննել՝ պարզելու համար արդյոք երեխաները կեղծ թղթադրամները չհասկանալով են փորձել օգտագործել, թե օրենքին հակասող հանցանքն են գործել: Հատկանշական է, որ երկու եղբայրներին լուսանկարել են, ինչպես սովորաբար արվում է հանցագործների դեպքում:
Իրավապահները նրանց տունը խուզարկել են և հայնաբերել 50, 20, 10 և 5 եվրո կեղծ թղթադրամներ, որոնք առգրավվել են:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...