Պորտուգալիայի առաջնություն․ Պորտուն հաղթեց, Բենֆիկան ձեռքից բաց թողեց հաղթանակը
Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրում հյուրընկալվելիս «Բենֆիկան» ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտեց իր հանդիպումը առաջնության հետնապահներից մեկի՝ «Պորտիմոնենսեի» հետ։
Առաջին խաղակեսում հյուրերը առջևում էին 0-2 հաշվով՝ Պիցցիի և Ալմեյդայի գոլերի շնորհիվ։ Սակայն երկրորդ խաղակեսում «Բենֆիկան» չկարողացավ պահպանել առավելությունը․ տանտերերի կազմում Դեների և Տավարեշի խփած գնդակները թույլ տվեցին «Պորտիմոնենսեին» խուսափել պարտությունից։
Այս խաղից հետո «Բենֆիկան» իր ակտիվում ունի 67 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում։ «Պորտիմոնենսեն» 20 մավորով նախավերջին՝ 17-րդ տեղում է։
Խաղային օրվա մյուս հանդիպումը կայացավ Պորտու քաղաքում, որտեղ տեղի համանուն թիմը 1-0 հաշվով հաղթեց «Մարիտիմոյին»․ հանդիպման միակ գոլը խաղի սկզբնամասում խփեց Կորոնան։
«Պորտուն» 63 միվորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Մարիտիմոն» 25 միավորով 15-րդն է։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում