Ֆեդերերը չի խաղա մինչեւ 2021 թվական
«Սիրելի երկրպագունե՛ր։ Հուսով եմ՝ ապահով եք և առողջ։ Մի քանի շաբաթ առաջ զգացի, որ վերականգման ընթացքում ունեմ խնդիրներ։ Ես պետք է ևս մեկ փոքրիկ արթրոսկոպիկ վիրահատական միջամտության ենթարկվեի իմ աջ ծնկի վրա։ Հիմա, ինչպես 2017 թվականի մրցաշրջանի նախաշեմին, ես ուզում եմ իմ ժամանակն օգտագործել, որպեսզի պատրաստ լինեմ խաղալ իմ լավագույն մակարդակում 100 տոկոսով։ Ես շատ եմ կարոտելու իմ երկրպագուներին և տուրը։ Անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ տեսնելու եմ ձեզ 2021 թվականի մրցաշրջանի մեկնարկին»։
Վերջին մեկ տարվա կտրվածքով մոլորակի ամենահարուստ մարզիկը հայտարարեց, որ իր վերադարձը հետաձգվում է ևս 7 ամսով։ Ռոջեր Ֆեդերերը աջ ծնկի վնասվածքից չի կարողանում ապաքինվել։ Շվեյցարացին ևս մեկ վիրահատություն է տարել։ Այս անգամ վերջնական վերականգման համար նա բաց է թողնելու ողջ 2020-ը, եթե իհարկե թենիսը վերադառնա այս տարի։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում