Կալիֆորնիայում ոստիկաններին պատժել են ցուցարարների դեմ ուժ գործադրելու համար
Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա) առնվազն յոթ ոստիկան հեռացվել է օպերատիվ աշխատանքից՝ ցուցարարների դեմ ուժի կիրառման համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ոստիկանության դեպարտամենտը շարունակում է հետաքննել խախտումների եւ դեպքերի կանոնների անտեսման ենթադրյալ դեպքերը, այդ թվում՝ ուժի ապօրինի օգտագործումը վերջերս տեղի ունեցած քաղաքացիական հուզումների ժամանակ: Յոթ աշխատակից հեռացվել է օպերատիվ աշխատանքներից՝ անկարգությունների ընթացքում ոչ իրավաչափ գործողությունների հետ կապված»,- հեռուստաալիքը մեջբերում է ոստիկանության հաղորդագրությունը:
Նշվում է, որ ներկայումս քննվող բողոքներից 28-ը ոստիկանության կողմից ուժի ապօրինի կիրառման մեջ մեղադրանքներ է պարունակում:
ԱՄՆ քաղաքներով, այնուհետեւ աշխարհի մի շարք երկրներում բողոքի ցույցերի եւ անկարգությունների ալիք է անցել Մինեապոլիսում ոստիկանների կողմից աֆրոամերիացի Ջորջ Ֆոյդի սպանության կապակցությամբ: Համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երեւում էր, թե ինչպես են ոստիկանները ձեռնաշղթա հագցնում Ֆլոյդի վրա, ապա երեքով տապալում նրան գետնին, ինչից հետո ոստիկաններից մեկը ծնկով սկսում է խեղդամահ անել տղամարդուն:
Տեսանյութում Ֆլոյդը մի քանի անգամ ասում է, որ չի կարողանում շնչել, ապա լռում է: Ոստիկաններից մեկը մեղադրվել է սպանության մեջ, մյուս երեքը՝ հանցակից լինելու:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...