Լեսոտոյի նախկին վարչապետը իր նախկին կնոջ սպանության համար 24 000 դոլար է վճարել
Լեսոտոյի նախկին վարչապետ Թոմաս Թեյբեյնը եւ նրա կինը քիլլերներին 24 000 դոլար կանխավճար են տվել Թեյբեյնի նախկին կնոջ՝ Լիպոլելոյի սպանության համար։
Ինչպես հայտնում է AFP-ը, սպրդած մանրամասները վերջին շրջադարձն են եղել աղմկահարույց գործում, որը ցնցել է հարավաֆրիկյան պետությունը եւ դրդել Թեյբեյնին հրաժարական տալ այն մեղադրանքների ճնշման ներքո, որ նա խոչընդոտել է հետաքննությանը։
Թեյբեյնն ու նրա նախկին կինը գտնվում էին ամուսնալուծության գործընթացում, երբ Լիպոլելոյին գնդակահարեցին 2017-ին ամուսնու երդմնակալությունից երկու օր առաջ։
Թեյբեյնին դեռեւս մեղադրանք չի ներկայացվել, սակայն ոստիկանությունը հայտարարել է, որ նա մասնակցել է վարձու մարդասպանների օգնությամբ սպանության նպատակով դավադրությանը։ Նրա այժմյան կինը՝ Մեզայան, սպանության մեղադրանքով կալանավորված է։
Ոստիկանության կոմիսարի տեղակալ Պասեկա Մոկետեն ասել է, թե Թեյբեյն ու Մեզայան «ուզեցել են, որ Լիպոլելոն մեռնի, եւ Մեզայան կարողանա առաջին տիկին դառնալ»։
Նրա խոսքերով՝ զույգը մարդասպաններին խոստացել է 179 485 դոլարին համարժեք գումար, որը պետք է մաս-մաս վճարեր։
Ոստիկանության տեղեկատվությամբ՝ 400 000 մալոտիի (23 931 ԱՄՆ դոլար) սկզբնական վճարումը կատարվել է 2017թ․ հունիսի 14-ին Լիպոլելոյի սպանությունից հետո։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...