Հրապարակվել են համավարակի ժամանակ աշխարհի բոլոր երկրներ ճանապարհորդությունների կանոնները
Համացանցում է հայտնվել կորոնավիրուսի համավարակի ժամանակ աշխարհի բոլոր երկրներ ճանապարհորդությունների ինտերակտիվ քարտեզը: Նախագիծը հրապարակվել է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) կայքում:
Այնտեղ, մասնավորապես, արտացոլված են այս կամ այն պետություն մուտք գործելու բոլոր կանոնները, որ գործում են հիվանդության բռնկմամբ պայմանավորված՝ ավիահաղորդակցության սահմանափակումները, փակ սահմանները կամ պարտադիր կարանտին անցնելը:
Յուրաքանչյուր տարածք նշված է գույնով, որն արտացոլում է ընդունված միջոցառումների խստությունը. մուգ կապույտը «ամբողջությամբ փակ» երկրների համար է, վառ կապույտը՝ «մասամբ փակերի», բաց կապույտը՝ «առանց սահմանափակումների» երկրների, սպիտակը այն երկրների համար է, որտեղ «փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները թարմացվում» են:
Նշվում է, որ այս քարտեզները պարբերաբար լրացվում են՝ հաշվի առնելով COVID-19-ի տարածման ֆոնին աշխարհում տեղի ունեցող բոլոր փոփոխությունները:
Հունիսի 8-ից հայտնի է դարձել, որ ռուսաստանցիներին թույլ են տվել արտասահման մեկնել աշխատելու, ուսման կամ ազգականների բուժման նպատակներով. համապատասխան հրամանը երկրի կառավարությունն արդեն ստորագրել է: Դրանից բացի, կարող են արտասահման մեկնել նաեւ այն քաղաքացիները, որոնք այլ պետություններում բժշկական օգնություն ստանալու անհրաժեշտություն ունեն, փոխանցում է Lenta-ն:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...