Ռոնալդինյոն պատմել է հյուրանոցում իր տնային կալանքի մասին
Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն պատմել է՝ ինչպես է անցնում Պարագվայի հյուրանոցներից մեկում իր տնային կալանքը:
«Այստեղ մեզ հետ շատ լավ են վերաբերվում: Մենք ունենք առանձին սենյակ, որտեղ կան անհրաժեշտ մարզասարքերը սպորտով զբաղվելու համար:
Մարդիկ փակված են տներում և չեն կարողանում անել այն, ինչ նրանք սովոր էին անել իրենց առօրյայում: Կարծում եմ, որ այս իրավիճակը միշտ կմնա մարդկանց հուշերում»,- Ռոնալդինյոյի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռոնալդինյոյին բանտից տեղափոխել էին Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնում գտնվող հյուրանոցներից մեկը: Ռոնալդինյոն բանտում էր մարտի 5-ից։ Նա ձերբակալվել էր Պարագվայի կեղծ անձնագրեր ներկայացնելու համար։ Դատարանը կես տարվա կալանքի որոշում է ընդունել մինչեւ դատավարության ավարտը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում