Կոկաինի ռեկորդային՝ 760,9 մլն դոլարի խմբաքանակ է բռնագրավվել
Լեհական իշխանությունները բռնագրավել են ավելի քան երեք տոննա կոկաին, որը թաքցրած է եղել սառեցրած անանասով տակառների մեջ, եւ որի փողոցային արժեքը կազմում է 760,9 մլն դոլար։ Սա կոկաինի ռեկորդային խմբաքանակ է, որ բռնագրավվել է Լեհաստանում, հայտնում է Reuters-ը։
Ոստիկանությունը հայտարարել է 64-71 տարեկան երեք մարդու կալանավորման մասին։ Կոկաինը հայտնաբերվել է սառեցրած անանասով տակառների մեջ՝ հյուսիսային նավահանգստային Գդինյա քաղաքի պահեստում։ Այն նավով Էկվադորից հասցվել է Համբուրգ, այնուհետեւ ցամաքային ճանապարհով ուղարկվել է Գդինյա։
«Հայտնաբերված կոկաինի արժեքը կազմում է երեք միլիոն զլոտի, եւ այն կարելի է բաժանել միլիոն չափաբաժնի»,- հայտարարել է վարչապետ Մատեուշ Մորավեցկին։
Լատինամերիկյան թմրաբարոնները կոկաինի հսկայական խմբաքանակներ են ուղարկում Եվրոպա, նույնիսկ չնայած նրան, որ կորոնավիրուսի համավարակը խախտում է դեղամիջոցների մատակարարումների շղթան եւ սահմանափակում է օգտագործողներին, ասում են հակաթմրամիջոցային մարմինների ներկայացուցիչները։
Դեկտեմբերին Լեհաստանը Կոլումբիայից մոտ 2 մլրդ զլոտիի երկու տոննա կոկաին էր բռնագրավել։
Հոլանդական իշխանությունները հայտնել են, որ ոստիկանությունը բռնագրավել է 2020 կգ կոկոաին՝ 170 մլն դոլար ենթադրյալ արժեքով։ Այն եղել է Էկվադորից բերված բանանի խմբաքանակի մեջ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...