Ֆիլիպինյան ավիաընկերության բորտուղեկցորդուհիները թռիչքի ժամանակ ծնունդ են ընդունել (լուսանկարներ)
Ֆիլիպինյան Philippine Airlines ավիաընկերության բորտուղեկցորդուհիները թռիչքի ժամանակ ծնունդ են ընդունել, հայտնում է ABS-CBN-ը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Դուբայ-Մանիլա չվերթի ժամանակ ուղևորներից մեկի մոտ ծննդաբերության ցավեր են սկսվել։ Այս մասին իմանալուց հետո բորտուղեկցորդուհիները սկսել են օգնություն ցուցաբերել կնոջը, այնուհետև կապ են հաստատել բժշկի հետ, որն էլ հեռակա վերահսկել է ծննդաբերության ողջ ընթացքը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը, մոտ 9 կիլոմետր բարձրության վրա։
Ավիափոխադրող ընկերության ներկայացուցիչ Սիելո Վալյալունայի խոսքով՝ բորտուղեկցորդուհիների խումբը կարողացել է ճիշտ օգնություն ցուցաբերել, ինչի արդյունքում առողջ տղա է լույս աշխարհ եկել։
Ծննդաբերությունից հետո անձնակազմի անդամները, մայրը և նորածինը լուսանկարվել են․ կադրերում երևում է, որ բորտուղեկցորդուհիները բոլորն էլ պաշտպանիչ հագուստ և դիմակներ են կրում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...