Գրոսմայստերը բաց նամակով դիմում է Նիկոլ Փաշինյանին
Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանն այսօր բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Հարգելի´ պարոն Փաշինյան,
Ես շախմատի գրոսմայստեր, բազմաթիվ խոշոր միջազգային մրցաշարերի հաղթող Տիգրան Հարությունյանն եմ։ Այս տարվա ամռանը պետք է զորակոչվեմ ՀՀ զինված ուժեր։ Զինվորական ծառայությունից տարկետում ստանալու նպատակով դիմել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, սակայն ստացել եմ մերժում, դիմել եմ նաև ՀՀ պաշտպանության նախարարին, խնդրանքով՝ ծառայությունս սպորտային վաշտում անցկացնելու նպատակով, որպեսզի հնարավորություն ունենամ ինչ-որ չափով պահպանելու մարզավիճակս ծառայության ընթացքում և հետագայում միջազգային կարևորագույն մրցաշարերում պատվով ներկայացնել մեր երկիրը՝ ինչպես արել եմ մինչ օրս: Ստացել եմ մերժում այն բացատրությամբ, որ իմ մարզական հաջողությունները բավարար չեն համապատասխան օրենքի: Որը ըստ իս, նաև ոլորտից տեղյակ բոլոր մասնագետների համար տրամաբանությունից դուրս է, և կարիք ունի վերանայման:
Մի՞թէ գրոսմայստերի տիտղոս ունենալը և մեր երկրի դրոշը բազմաթիվ անգամներ բարձրացնելը աշխարհի տարբեր երկրներում չի համարվում հաջողություն: Գոնե այնքանով որ հնարավորություն ունենամ ծառայելու սպորտային վաշտում:
Ակնհայտ է, որ 2 տարի շախմատով զբաղվելու հնարավորություն չունենալու պարագայում, խաչ կքաշեմ իմ 18 տարվա ստեղծած կարիերայի վրա:
Հույսով եմ կարձագանքեք:
Կանխավ շնորհակալությամբ՝ Տիգրան Հարությունյան»:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում