Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել С-400-ների երկրորդ խմբաքանակի մատակարարման շուրջ
Թուրքիայի ռազմական արդյունաբերության գլխավոր վարչության քարտուղար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան սկզբունքային համաձայնության են եկել С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարման շուրջ: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
«Մենք սկզբունքային համաձայնություն ունենք С-400-ի երկրորդ խմբաքանակի մատակարարման վերաբերյալ: Մնացել են տեխնոլոգիայի փոխադրման, դետալների միասնական արտադրության և ճանապարհային քարտեզի տեխնիկական աշխատանքները»,-հայտարարել է Դեմիրը:
Նրա խոսքով` Թուրքիան մտադիր է շահագործել գնված համակարգերը՝ չնայած կորոնավիրուսային իրավիճակին:
«С-400 համակարգը գնվում է օգտագործման համար: Վերջակետ: Այդ մասին մեկ անգամ չէ, որ ասվել է պետական բոլոր մակարդակներով: Աշխատանքը շարունակվում է»,-ասել է քարտուղարը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...