Պուտինը Մարիա Զախարովային արտակարգ և լիազոր դեսպանի կոչում է շնորհել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային արտակարգ և լիազոր դեսպանի կոչում է շնորհել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նույն կոչումը ստացել են նաև ԱԳՆ գլխավոր քարտուղարության տնօրեն Սերգեյ Բուտինը, դիվանագիտական գերատեսչության հատուկ հանձնարարություններով դեսպան Սերգեյ Գուբարևը, Մոնղոլիայում ՌԴ դեսպան Իսկանդեր Ազիզովը, Կուբայում ՌԴ դեսպան Անդրեյ Գուսկովը, Եմենում ՌԴ դեսպան Վլադիմիր Դեդուշկինը, Բանգլադեշում ՌԴ դեսպան Ալեքսանդր Իգնատովը, ԱՄԷ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կուզնեցովը, և Շրի Լանկայում ՌԴ դեսպան Յուրի Մատերիյը:
Զախարովան 2015 թվականի օգոստոսից զբաղեցնում է Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության պետի պաշտոնը: 2011-2015 թվականներին աշխատել է որպես փոխտնօրեն: 2008–2011 թվականներին Զախարովան տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում, իսկ 2005–2008 թվականներին Նյու Յորքում ղեկավարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...