Սոբյանինը հայտարարել է Մոսկվայում կարանտինի վերացման մասին
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ հունիսի 9-ից Մոսկվան կվերացնի կորոնավիրուսի համավարակի պատճառով քաղաքում ներդրված ինքնամեկուսացման եւ անցագրերի ռեժիմը: Միեւնույն ժամանակ կչեղարկվի հունիսի 1-ից գործող զբոսանքի գրաֆիկը, փոխանցում է «Մեդուզա»-ն:
«Քաղաքի բնակիչները, այդ թվում՝ 65 տարեկանից մեծ մոսկվացիները եւ քրոնիկ հիվանդություններով քաղաքացիները, կարող են առանց սահմանափակումների փողոց դուրս գալ, գնալ իրենց գործերով, այցելել հասարակական վայրեր»,- նշել է Սոբյանինը:
Հունիսի 9-ից կրկին կսկսեն գործել վարսահարդարման սրահները, գեղեցկության սրահները, ֆոտոատելյեները եւ անասնաբուժական կլինիկաները: Կվերացվեն սահմանափակումները քարշերինգի եւ գերեզմանոցների աշխատանքի համար: Կսկսեն գործել նաեւ սոցիալական քարտերը, որոնք արտոնություններ ունեցող քաղաքացիներին անվճար երթեւեկելու իրավունք են տալիս:
Հունիսի 16-ից կվերսկսեն աշխատանքը ստոմատոլոգիական կլինիկաները, գրադարանները, անշարժ գույքի գրասենյակները, վարձակալության ծառայությունները, թանգարանները, ցուցասրահները եւ կենդանաբանական այգիները: Բացի այդ, քաղաքի բնակիչներին կթույլատրվի մասնակցել սպորտային միջոցառումներին, սակայն այն պայմանով, որ տրիբունաները 10 տոկոսից ավել զվաղեցրած չեն լինելու: Այդ օրը կբացվեն ռեստորանների եւ սրճարանների ամառային տեռսաները, իսկ հունիսի 23-ից՝ հանրային սննդի ստացիոնար հաստատությունները:
Հունիսի 23-ից պետք է սկսեն գործել ֆիթնես ակումբները եւ լողավազանները: Այդ օրը կվերսկսի ուղեւորափոխադրումները Մոսկվա գետով: Կվերացվեն նաեւ մանկապարտեզների գործունեության սահմանափակումները: Բացի այդ, հունիսի 23-ից մոսկվացիներին կթույլատրվի օգտվել նստարաններից, մանկական ճոճանակներից, փողոցային մարզասարքերից եւ «հանրային ենթակառուցվածքների այլ էլեմենտներից»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...