Թուրքիայից չենք վախենում և պատրաստ ենք ցանկացած սցենարի
Հունաստանի փոխվարչապետ և երկրի կառավարության խոսնակ Ստելիոս Պետսասը Միջերկրական ծովի արևելյան հատվածում հորատման աշխատանքների պատճառով Աթենքի և Անկարայի միջև առաջացած լարվածության ֆոնին հայտարարել է, որ իրենք «չեն վախենում Թուրքիայից» և պատրաստ են ցանկացած սցենարի: Այս մասին տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը:
«Թուրքիայի սադրիչ գործողությունները չեն նպաստում խնդիրների լուծմանը: ԱՄՆ-ն քննադատում է Թուրքիայի դիրքորոշումը և համաձայն է Հունաստանի հետ: Ապօրինի գործողությունները ոչ մի իրավական հետևանք ունենալ չեն կարող: Մենք ցանկանում ենք բարեդրացիական հարևանական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, սակայն այդ ցանկությունը չպիտի միակողմանի լինի: Մենք չենք վախենում Թուրքիայից ու պատրաստ ենք ցանկացած սցենարի»,-ասել է Հունաստանի փոխվարչապետը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը հայտարարել է, որ Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ քաղաքական հակամարտության ռազմական լուծմանը:
Աթենքի և Անկարայի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են 2020 թվականին` միգրացիոն ճգնաժամի և Էգեյան ու Միջերկրական ծովերում ռեսուրսների արդյունահանման իրավունքների շուրջ վեճերի պատճառով:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...