Ֆրանսիայում կավելացնեն տուգանքներն աղբը չնախատեսված վայրում նետելու համար
Ֆրանսիայում կառավարությունը պատրաստվում է 135 եվրո տուգանք նշանակել աղբը չնախատեսված վայրում նետելու համար: Այս մասին հայտնում է France-Presse-ը՝ վկայակոչելով Էկոլոգիական անցման հարցերով պետքարտուղար Բրյուն Պուարսին:
Ակնկալվում է, որ համապատասխան կառավարական որոշումը կներկայացվի նախարարների կաբինետի քննությանը հունիսի կեսերին: Եթե այն հաստատվի, չնախատեսված վայրում ծխուկներ կամ աղբ նետելու համար տուգանքը 135 եվրո կկազմի: Այժմ այդ գումարը 68 եվրո է, հայտնում է RFI- ն:
Տուգանքի չափի մեծացնելու համար առիթ էր հանդիսացել նաեւ սանիտարական թափոնների ավելացումը COVID-19 համավարակի ֆոնին: Աշխարհի շատ երկրներում, այդ թվում ՝ Ֆրանսիայում, բնապահպանական իրավիճակը բարելավվել է կարանտինի ներմուծումից ի վեր : Սակայն կարանտինային միջոցառումների մեղմացմանը զուգահեռ փողոցներում ավելի ու ավելի հաճախ կարելի է նետված դիմակներ եւ ռետինե ձեռնոցներ տեսնել:
Մայիսի 14-ին Փարիզի հավաքարարների ծառայությունը Twitter-ում գետնին նետված դիմակների եւ ձեռնոցների լուսանկար էր հրապարակել՝ ուղեկցելով այն հետեւյալ գրառումով. «Մենք պետք է նրանց ավելներ բաժանենք, այս մարդիկ արժանի չեն դիմակների»:
Ըստ նոր հրամանագրի՝ որոշ դեպքերում տուգանքը կարող է 135 եվրոյից հասնել մինչեւ 375 եվրո կամ նույնիսկ 750 եվրո, եթե խախտողի նկատամբ ոստիկանական արձանագրություն կազմվի:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...