Սմարթֆոնն առանց լիցքավորման ավելի երկար օգտագործելու պարզ եղանակներ
Սմարթֆոններ օգտագործողների համար բացահայտել են սմարթֆոնի արդյունավետությունն և առանց վերալիցքավորման աշխատանքի ժամանակն ավելացնելու պարզ եղանակներ: Այս մասին Prime գործակալությանը տված հարցազրույցում ասել է «Թվային պլատֆորմներ» կազմակերպության գլխավոր տնօրեն Արսենի Շչելցինը:
Նա սմարթֆոններից օգտվողներին խորհուրդ է տվել հեռացնել բոլոր ծրագրերը, որոնք նրանք չեն օգտագործում: Ցանկացած ծրագիր, որը տեղադրված է սմարթֆոնի վրա, վաղ թե ուշ ատարբեր գործողություններ է կատարում և պահանջում է թարմացումներ: Դրանք հեռացնելուց հետո գաջեթն առանց լիցքավորման իր աշխատանքը կերկարացնի մինչև 10 տոկոս:
Անհրաժեշտ է սահմանափակել նաև ֆոնային ռեժիմում գտնվող ծրագրերի աշխատանքը. դրանք կարող են լինել մեսենջերներ, սոցիալական ցանցեր, քարտեզներ և նավիգատորներ, ինչպես նաև որոնողական ծառայություններ: Սա թույլ կտա սարքի աշխատանքը երկարացնել ևս մինչև 20-30 տոկոսով: Բացի այդ, անհրաժեշտ է անջատել լրացուցիչ ծառայությունները՝ NFC, GPS, Bluetooth և Wi-Fi, ինչպես նաև նվազեցնել հեռախոսի պայծառությունը և անհրաժեշտության դեպքում անջատել ինտերնետը: Նման գործողությունները կօգնեն մեծացնել սարքի առանց լիցքավորման գործունեության ժամանակը մինչև 50 տոկոսով:
Մասնագետը վերջում առաջարկել է ուշադրություն դարձնել էներգախնայողության ռեժիմին և հետևել թարմացումներին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...