Ուկրաինացի պատգամավորը ծեծի է ենթարկվել լցակայանում
Ուկրաինայի Գերագույն ռադայի ժողովրդական պատգամավոր Յուրի Զասլավսկիին ծեծի են ենթարկել լցակայանում: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցին, միջադեպը տեղի է ունեցել Ժիտոմիրի մարզի Զարեչանի գյուղի մոտակայքում:
Զասլավսկին կռվի է բռնվել անծանոթ տղամարդու հետ, ինչի հետևանքով պատգամավորը կորցրել է գիտակցությունը և ընկել է գետնին: Շուտով դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը: Տուժածն ուշքի գալուն պես հիվանդանոց չի մեկնել, սակայն դատաբժշկական փորձաքննություն անցնելու ուղեգիր է ստացել:
Հաղորդվում է, որ Զասլավսկին «Ժողովրդի ծառա» խմբակցության անդամ է, ինչպես նաև Ռադայի՝ առողջության, բուժօգնության և բժշկական ապահովագրության հարցերով հանձնաժողովի անդամ է:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...