«Պորտուն» ծանր պարտություն կրեց
Երեկ՝ հունիսի 4-ին, Պորտուգալիայի առաջնության 25-րդ տուրի խաղում «Վիտորիան» սեփական հարկի տակ 2-2 հաշվով մարտական ոչ-ոքի գրանցեց Լիսաբոնի «Սպորտինգի» հետ։
Խաղի հաշիվը առաջին խաղակեսում բացեց հյուրերի սլովենացի հարձակվող Շպորարը։ Մինչ ընդմիջմանը գնալը տանտերերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը․ գոլով աչքի ընկավ Ժոաո Կարլոսը։
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հյուրերին կրկին հաշվի մեջ առաջ մղեց Շպորարը՝ դառնալով դուբլի հեղինակ։ Սակայն Էդվարդսի ջանքերով «Վիտորիան» կարողացավ խուսափել պարտությունից այս խաղում։ Գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2-2։
Այս խաղից հետո «Վիտորիան» իր ակտիվում ունի 38 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ «Սպորտինգը» 43 միավորով 4-րդն է։
Տուրի մյուս խաղում «Բենֆիկան» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Տոնդելայի» հետ և իր միավորների քանակը հասցնելով 60-ի՝ հավասարվեց «Պորտուին» և լրացուցիչ ցուցանիշներով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Տոնդելան» 26 միավորով 13-րդն է։
Հիեցնենք, որ 25-րդ տուրի խաղում առաջնության գլխավոր բացահայտումը դարձած «Ֆամալիկաոն» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց առաջնության առաջատար «Պորտուին»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում