Աշխարհի ամենաերկար եղունգներով կինը պատմել է դրանց կորստի մասին
Ամերիկուհի Լի Ռեդմոնդը, ով 8.6 մետր երկարությամբ եղունգների համար հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, պատմել է դրանց կորստի մասին, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Mirror-ը:
Ըստ Ռեդմոնդի՝ նա զրկվել է իր եղունգներից ավտովթարի ժամանակ: Կինը նստած էր ուղեւորի նստատեղին, երբ ավտոմեքենան բախվել է եւս երեք ավտոմեքենայի: «Առաջին բանը, որ ես նկատեցի, եղունգն էր: Հետո ես սկսեցի լաց լինել»,- կիսվել է նա:
Նյութի հերոսուհին հավաքել է եղունգների բոլոր մասերը դեպքի վայրից եւ դրել պլաստիկ տոպրակի մեջ: Այժմ նա դրանք պահում է որպես նախկին փառքի հիշեցում: «Ես ստիպված էի ընդունել այդ փաստը, քանի որ ոչինչ չէի կարող փոխել: Դրանք իմ անձի մի մաս էին դարձել, եւ ես զգացի, որ կարծես կորցրել եմ իմ մի մասը»,- շեշտել է Ռեդմոնդը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...